|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Սիրիայի տարածքին Իսրայելի օդային հարվածները. հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Ես ծանոթ եմ ԶԼՄ-ների` այդ թեմայով հաղորդումներին: Ինչ վերաբերում է հետախուզական բնույթի տեղեկատվության, ապա Դաշինքը սկզբունքորեն չի մեկնաբանում»,- ընդգծել է նա` հավելելով, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության գոտում` Թուրքիայում, որեւէ ակտիվություն չի նկատվել:
Ըստ Ռասմուսենի` ՆԱՏՕ-ի դիրքորոշումը սիրիական հակամարտության հարցում չի փոխվել` Դաշինքի խնդիրն է ապահովել իր անդամների, տվյալ դեպքում` Թուրքիայի անվտանգությունը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Պատասխանելով լրագրողի հարցին` ժամանակը չէ՞, որ ՆԱՏՕ-ն միջամտի Սիրիայի իրադարձություններին, նա ընդգծել է, որ Դաշինքը «խորապես անհանգստացած է տարածաշրջանի հումանիտար վիճակով, երբ ավելի քան 70 հազար մարդ է զոհվել եւ ավելի քան միլիոն մարդ փախստական դարձել»: