|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեւանում կայանալիք Պոեզիայի միջազգային փառատոնին կմասնակցեն երկու գրող Թուրքիայից` Արթուր Բարամօղլուն եւ ազգությամբ քուրդ Իրֆան Բաբաօղլուն: «Գուցե այս կերպ կկարողանանք Թուրքիայի հետ երկխոսության լեզու գտնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:
Պոեզիայի փառատոնը տեղի կունենա ապրիլի 19-21-ը, որին կմասնակցեն աշխարհի 30 երկրներից 50-ից ավելի գրողներ:
«Արտասահմանցի գրողներն իրենք են ցանկանում մասնակցել փառատոնին, եւ մի շարք երկրներ ցանկություն են հայտնել անգամ մեկից ավելի մասնակից ունենալ: Փառատոնին կմասնակցի Նոբելյան մրցանակի հավակնորդ` սիրիացի բանաստեղծ Ադոնիսը, ինչպես նաեւ մեկ մասնակից Թաիլանդից կլինի, քանի որ այս տարի Երեւանը Թաիլանդին է հանձնելու գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը»,- ասաց Անանյանը: