|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ-ը պետք է լեզու գտնի Ռուսաստանի հետ` փոխանակ դեպի Չինաստան մղելու: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում:
Նա կարծում է, որ Վաշինգտոնը պետք է «գործեր անի» Մոսկվայի հետ:
«Ոչինչ չի կարող լինել ավելի վատ, քան Չինաստանն ու Ռուսաստանը միավորելն է»,- համոզված է Թրամփը:
Նրա խոսքով՝ այս երկու երկրներին «ստիպում են միասին լինել»:
Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հայտարարել է, որ ինքը «լավ է շփվել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չնայած այն հանգամանքին, որ «ռուսական հետաքննությունը» վնաս է հասցրել երկու երկրների հարաբերություններին: Թրամփն ասել է, որ ինքը նաև «լեզու է գտել» Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Անդրադառնալով Պուտինին՝ նա ասել է, որ հավանում էր ռուս նախագահին, նույն վերաբերմունքը կար նաև Պուտինի կողմից։