Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․
«Իրականում այս ամենով լուծվում է երկու հարց՝ արտաքին և ներքին:
Նրա արտաքին պարտավորությունների մեջ է մտնում «ռևանշիզմի» քայքայումը Հայաստանում: Յուրաքանչյուրն ով այդ հորիզոնականի մեջ է գործում աներկբա թշնամի պետք է հռչակվի: Օրգանապես ամենապահպանողական և կայուն ինստիտուտն այդ առումով եկեղեցին է: Միայն այդ ուժով այն պետք է բարոյազրկել, արժեզրկել իր հավատովորների աչքերում և զրկել «ռևանշիզմի» էներգիայից մղելով անկյուն և ներկայացնել զեկույց կատարողականի մասին:
Ներքին առումով սխեման պարզ է, իսկ անունը հետևյալն է՝ «Այո ես այդպիսին եմ, բայց դուք էլ եք այդպիսինը»: Որպես քաղաքական տեխնիկա այս վարժության համար ընտրվել է մաքսիմալ ազդեցությունը ընտրազանգվածի վրա առանց որևէ բարոյական և կարմիր գծեր պահելու:
Հաշվարկը ևս պարզ է՝ անցնել կարմիր գծեր, ստեղծել տրիգերներ, որոնք կլինեն հաշվարկված ու կառավարելի ստեղծողի կողմից: Փաշինյանը շատ լավ գիտի, որ տրիգերներ ստեղծելով և փողոցները դատարկ մնալով տրիգեր երևույթն էլ է արժեզրկվում, ուստի կարելի է անել ամեն բան, ամեն ինչ, անցնել ամեն կարմիր գիծ և տրիգերը կդադարի տրիգեր լինել: Հանրությունն էլ կադապտանա հատած կարմիր գծի հետ, որովհետև առայժմ Փաշինյանին համաժողովրդական ցասման արդյունքում քաղաքական փոխարինողի ոչ կարողություն կա, ոչ ամբիցիա և տրիգերը մնալու է անտեր և անշարունակելի:
P.S. Նրան օդ ու ջրի պես պետք է ևս մեկ ձախողված շարժում և նա ջանք չի խնայում մղել բոլորին դեպի դա հաշվելով, որ կուտակված գազի արտանետումը կնվազեցնի պայթյունի իրական վտանգը: Գազը կուտակվում է, իսկ արտանետում դեռ չկա: Սա է նրա գլխավոր խնդիրը»: