|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի իշխանությունները մշտապես բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակի անկման խնդիրը լուծելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության մակարդակը նվազել է մոտ 25%-ով: «Շատ բարդ հարց է, բայց մենք հույս ունենք, որ ընդհանուր լեզու կգտնենք ռուսական կողմի հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինան կտրուկ փոխեց իր քաղաքական վեկտորը՝ ԵՄ-ից շրջվելով դեպի Ռուսաստան: Անդրադառնալով ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելու պատճառներին՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել է. «Կարելի է ասել, որ Ռուսաստանի ընտրությունը տնտեսական սեկտորի հրամանն է: Գործարարները և արդյունահանողները հենց այդ խնդրի լուծման հետ են կապում բացասական միտումների հաղթահարման հնարավորությունը»: