|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեկ ընտրվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդ` արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, ով, որպես Հռոմի պապ, կրելու է Ֆրանցիսկ անունը` ի պատիվ Ֆրանցիսկ Ասիզացու: Նա գահին կբազմի մարտի 19-ին:
Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ է ընտրվել ճիզվիտ եւ Լատինական Ամերիկայի ներկայացուցիչ: Համացանցում նա արդեն ստացել է Papa Argentino` «արգենտինացի պապ» անունը. տեղեկացնում է Росбалт-ը:
Մինչ շատերը նրան «աղքատների հույս» են անվանում, քանի որ Ֆրանցիսկը հայտնի է իր համեստ ապրելակերպով եւ աղքատներին օգնելով, ի հայտ են եկել մարդկկ, ովքեր վատ կանխագուշակումներ են անում նրա ընտրվելու կապակցությամբ: Այսպես, ըստ թվագիտության, Papa Argentino-ի տառային հաշվարկով ստացվում է 13 թիվը: Բացի այդ` նա ընտրվել է 2013 թվականի մարտի 13-ին, որի գումարը նույնպես տալիս է 13 թիվը:
Հայտնի է, որ աշխարհի տարբեր մշակույթներում 13 թիվը համարվում է դժբախտություն բերող: Որոշ հավատալիքների համաձայն` ամսի 13-ին է սատանա գայթակղել Եվային եւ Կայենը սպանել Աբելին: