|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարմանը քիչ ժամանակ է մնացել. ըստ France-Presse-ի` հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` RFI ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ Բաշար Ասադի վերջը մոտ է։ Նման կանխատեսման համար հիմքերն ակնհայտ են՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Նույնիսկ Ռուսաստանն է հասկանում, որ դա շուտով տեղի կունենա»,- հայտարարել է Ֆաբիուսը։
Նախարարն նաև նշել է, որ ծայրահեղական տարրերի ուժեղացումը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել զինված հակամարտությունը: Ֆաբիուսի կարծիքով` Սիրիական ազգային կոալիցիան «լավագույն պաշտպանությունն է ծայրահեղականների դեմ»: