|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեր աղբյուրները հայտնում են, որ Երեւանի կենտրոնում` Խանջյան փողոցում, գործող JOSE համալիրը պատկանում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Կճոյանին:
Ակնհայտ է, որ համալիրը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է եղել ներդնել միլիոնավոր դոլարներ: Թե սանիկներից որ մեկն է այդ միլիոնները նվիրաբերել Սրբազանին, մնում է միայն գուշակել: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սերտ հարաբերություններ ունի Հանրապետական կուսակցության, հատկապես` վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի հովանավորությամբ էլ, ըստ ամենայնի, կառուցվել եւ ընդլայնվում է JOSE-ն:
Հիշեցնենք, որ JOSE սրճարանին անդրադարձել էր «Երկիր» օրաթերթը եւ դրա ոչ հայատառ գրությունների վրա հրավիրել պատկան մարմինների արձագանքը, սակայն մինչ այժմ որեւէ մեկը չի արձագանքել եւ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: