|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հուլիսի 6-ի վաղ առավոտյան անհայտ անձինք, մետաղյա ճաղերի արանքից կոտրելով Ա.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Գյումրու գրասենյակի պատուհանի ապակին, հեղուկ վառելանյութով հրկիզել են պատուհանն ու պատուհանագոգը:
Ինչպես տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, գրասենյակի հարեւանությամբ ապրողները զանգահարել են հրշեջ ծառայություն, նաեւ մինչ հրշեջների գալը փորձել են ինքնուրույն հանգցնել կրակը:
Գրասենյակին էական վնաս է հասցվել:
Այդ կապակցությամբ Գյումրիի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությանը եւ իրավապաշտպաններին ահաբեկելու հերթական փորձը: