|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ըստ ռուսական Life Sports-ի` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուսաստանի ընտրանուն հաղթելու դիմաց հավաքականի անդամներին խոստացել է 40.000-ական դոլար, իսկ ոչ ոքիի դեպքում` 10.000-ական: Սակայն, ինչպես իր վերջին մամուլի ասուլիսում ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինքն անցած ոչ ոքիից հետո չէր էլ ուզում պարգևատրել, բայց, այնուամենայնիվ, պարգևատրեց, իսկ պարգևավճարի չափը գաղտնի մնաց:
«Դիկ Ադվոկատի սաների դեմ խաղը մեզ համար շատ կարևոր է: Եթե կարողանանք հաղթել, ապա պարգևավճարը սովորականից շատ ավելի բարձր կլինի: Սակայն ես հուսով եմ, որ մեր տղաները խաղի ընթացքում գումարի մասին չեն մտածի: Ամենակարևորը` դիտարժան և ուշագրավ պայքար լինի: Թող հաղթի ուժեղագույնը»,- ասել է ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը: