|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման եւ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալի թողարկման նպատակով կառավարությունը կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 մլն 930 հազար դրամ, որը փոխանցվելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Թանգարան-ինստիտուտն այդ գումարով տարբեր աղբյուրներից ձեռք կբերի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միավորներ, կհոգա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով գիտաժողովին հրավիրված երկու օտարերկրյա գիտնականների ճանապարհածախսը, կթողարկի Նանսենին նվիրված հոբելյանական հուշամեդալի 500 օրինակ: