|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Խորհրդակցության թեմաներ են եղել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները:
Թե' Վեհափառ հայրապետը, թե' ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շեշտել են մեր ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու հրամայական անհրաժեշտությունը: Նաեւ կարեւորվել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ընդլայնումը, Միջին Արեւելքի հայ գաղութների ապահովությունը:
Նույն թեմաները Վեհափառ հայրապետը քննարկել է նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի հետ: