|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարը, որին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը:
Համագումարին ներկա են եղել նաեւ Հունգարիայի, Բուլղարիայի, Սերբիայի եւ Ֆինլանդիայի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները:
Համագումարում Սերգեյ Միրոնովը հրաժարական է ներկայացրել կուսակցության նախագահի պաշտոնից եւ նոր նախագահ է ընտրվել ՌԴ Պետական դումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Նիկոլայ Լեւիչեւը: Ս. Միրոնովն ընտրվել է կանոնադրական փոփոխությամբ ամրագրված՝ կուսակցության պատգամավորների պալատի նախագահ: Այս մարմնին մաս են կազմում տարբեր մակարդակի հինգ հազար պատգամավորներ:
Միաժամանակ, Ս.Միրոնովն ունենալու է կուսակցության յուրաքանչյուր մարմնի ցանկացած որոշման վրա վետո կիրառելու իրավունք: Դրանով նա պահպանում է կուսակցության փաստացի առաջնորդի դերը:
2007թ. հուլիսին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու «Արդար Ռուսաստան»-ը Մոսկվայում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Երկու կուսակցություններն էլ Սոցինտեռնի անդամ են. տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվան: