|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Ճիշտ «Մենք ենք մեր սարերի» պես: Ոչխար էին մորթել-կերել. խեղճերին քննեցին, հետո էլ ոչխարների հոտի հետ տարան-հասցրին դատարան:
Ոնց որ մեզ: Եղածը մեծ բան չէր, մամուլում կարդացածը վերատպել էինք` մեր վերաբերմունքն արտահայտելով: Ռեւազը կասեր՝ ես ընդհանրապես ոչխար չեմ ունեցել, որովհետեւ ոչխար ուտողները համագյուղացիներն էին:
Չգիտենք, թե ինչով մենք Արզաքանցյանի համագյուղացիները չենք (չնայած խմբագրությունում քյավառցի էլ ունենք), բայց նա համառեց եւ պահանջեց, որ դատ լինի, եւ մենք իրեն վճարենք 3 000 000 դրամ, դեռ մի կես միլիոն էլ դատական ծախսերի ու փաստաբանի համար:
Մի խոսքով՝ դատական նիստը տեղի կունենա այսօր` ժամը 12։00-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
«Ինչի~ համար, ինչի~ համար»,- հարցնում էին հարեւան գյուղի հովիվները: «Ոչխա~ր ենք մորթել, ոչխա~ր», - պատասխանում էին սարի այս կողմից: