կարևոր
1261 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-04 09:35
Հասարակություն

Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար․ Սոնա Աղեկյան

Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրում է․

«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար

Բանկային քարտ ստանալիս բանկերը հիմնականում տրամադրում են քարտերը անվճար՝ որպես ծառայության մատուցմամ մաս, բայց երբ քաղաքացին ցանկանում է օգտվել հասարակական տրանսպորտից՝ մի համակարգից, որը տեղական ենթակառուցվածք է, նրան պարտադրում են վճարել 500 դրամ միայն քարտի դիմաց, դա ուղևորության գնի մեջ չի մտնում։

Եվ սա՝ անկախ նրանից՝ սոցիալապես անապահով մարդ է, թոշակառու, ուսանո՞ղ, զբոսաշրջիկ, թե՝ բազմազավակ ընտանիքի անդամ։ Ինչու՞։ Ո՞րն է տրամաբանությունը։

Եթե սա սոցիալական ծառայություն է, ապա ինչու՞ է «Թել-Սել»-ը, ըստ էության, գումար գանձում հասարակական ծառայությունը հասանելի դարձնելու համար»։