|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մինչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը չեն դադարում խոսել ագրարային համալսարանը «փրկելու» իրենց ծրագրերի մասին, ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ամփոփելով այս տարվա ընդունելության քննություները, անդրադարձել է ագրարայինի ընդունելության ցուցանիշներին:
Մասնավորապես, լրագրողի այն հարցին, թե պետության կողմից գյուղատնտեսական մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելն էական տարբերություն գրանցել է այս տարի: Ըստ Նասիբյանի՝ ագրարային համալսարանում այս տարի էական տարբերություն չկա, որովհետև 7 (իրականում՝ 8, Yerkir.am) մասնագիտություն ընդհանրապես թափուր է մնացել, ուսանող չունեն:
Վ. Սարգսյան