կարևոր
5602 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-04 19:45
Քաղաքական

Ադրբեջանի ամանորը շնորհավորող հայազգի գործիչների արարքը հասկանալի չէ, լավ կապեր ունե՞ք օգտագործեք դադարեցնել պաշարումը. Դանիելյան

Ադրբեջանի ամանորը շնորհավորող հայազգի գործիչների արարքը հասկանալի չէ, լավ կապեր ունե՞ք օգտագործեք դադարեցնել պաշարումը. Դանիելյան

Արցախը դեռ պաշարված է, այդպիսի պաշարման մեղմ տեսակը համաշխարային պատերազմին իրենց թույլ են տվել ֆաշիստները՝ Լենինգրադի նկատմամբ, և որևէ մեկի մտքով չի անցել նույն պահին շնորհավորել ֆաշիստների, ոչ թե սովի մատնված լենինգրադցիների ամանորը։ Ի դեպ, սա բնավ թուրքի կենսագրության եզակի էջերից չէ. Բայազետը, Մուսա լեռը և այլն դրա վառ օրինակներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր վջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

«Այն, որ միջազգային հանրույթ կոչվածը բավարարվում է խաղիկներով, որպեսզի տնօրինի մեծարժեք հանքերի՝ հասկանալի է, որ պատասխանատուները պատասխանատուներ են փնտրում՝ դա էլ է արդեն վաղուց հասկանալի, բայց ադրբեջանի ամանորը շնորհավորող հայազգի գործիչների արարքը հասկանալի չէ, իբր սա ի՞նչ «քաղաքակրթության» դրսևորում է, լավ կապեր ունե՞ք օգտագործեք դադարեցնել պաշարումը....»,- գրել է Դանիելյանը։