|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում դեկտեմբերի 26-ին անցկացվեց «Հաջորդ Ամանորը Շուշիում» խորագրով տոնական միջոցառում։ ՀՅԴ Ֆրանսիայի Նոր սերունդ երիտասարդական միության նախաձեռնությամբ կյանքի կոչվեց հայրենասիրական այս ծրագիրը, որի շրջանակում նաև սյունեցի 200 պատանի ստացավ նվերներ։
«Սփյուռքը ձեր կողքին է: Նոր տարին Ֆրանսայի Էյֆելի աշտարակին տակ անցնելու փոխարեն, մենք նախընտրում ենք լինել Կապանում եւ Արցախում: Դիմադրությունը սկսվում է Սյունիքից եւ Արցախից: Եւ մեր նպատակն է նվազագույն բարեկեցիկ մթնոլորտ ստեղծել այստեղի երեխաներիհամար»,- իր խոսքում նշել է ՀՅԴ Նոր Սերունդի ատենապետ Նժդեհ Գարագաւորեանը:
«Շուշին մեր ոտնահարված արժանապատուությունն է: Մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք՝ դաստիարակելով սերունդներ եռագույնի, Արցախի եւ մեր ազգային արժեքների գիտակցումով»,- հավելել է ՀՅԴ ՀԵՄ Սյունիքի գործիչ Գոռ Մաթևոսյանը: