կարևոր
3226 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 12:42
Քաղաքական

Արցախի այսօրվա պաշարումը նոյեմբերի 9-ից հետո սրանց հրաժարականը չտալու ուղիղ հետևանք է. Իշխանյան

Արցախի այսօրվա պաշարումը նոյեմբերի 9-ից հետո սրանց հրաժարականը չտալու ուղիղ հետևանք է. Իշխանյան

Հովհանննես Իշխանյանը գրում է․

Արցախի այսօրվա պաշարումը նոյեմբերի 9-ից հետո սրանց հրաժարականը չտալու ուղիղ հետևանք է։

Սեպտեմբերի Ջերմուկի, Սյունիքի, Գեղարքունիքի սպանդը սրանց հրաժարականը չտալու ուղիղ հետևանք է։

Գերիները 2 տարի է տեռորիստների խցերում են։ Սրանց հրաժարականը չտալու ուղիղ հետևանք է։

Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնելը, սրանց հրաժարականը չտալու ուղիղ հետևանք է։

Բերձորն ու Աղավնոն հանձնելը սրանց հրաժարականը չտալու ուղիղ հետևանք է։

Ապագայում Երևանի հանձնումը, եթե հիմա չկանխարգելենք, կլինի սրանց հրաժարականին չհասնելու ուղիղ հետևանքից։

Եթե տեսնում եք, որ ինչ-որ մեկն այլ պատասխանատուների է փնտրում, ուրեմն նա էլ սրանց հրաժարականը չտալու պատճառ է։

Եվ նրանք, ովքեր չեն հետևում այդ ապուշներին, բախտավոր են, որովհետև խելոք են։