|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մինչև Սեպտեմբերի 27-ը
— Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ
— Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ
— Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ
— Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ
— Գործ էին սարքել Մանվել Գրիգորյանի դեմ
— Անտեսել էին ռուսական կողմի Ադրբեջանի կուտակումների մասին զգուշացումները՝ միասին զորավարժություն անելու առաջարկը
— Հարաբերությունները վատացրել էին Իրանի հետ՝ Իսրայելի դեսպանատուն բացելով, Ազգային ժողովից Իրանին ավտորիտար անվանելով, Իրանի նախագահի նկատմամբ ոչ կանոնական վերաբերմունքով
— Հարաբերությունները վատացրել էին Ռուսաստանի հետ՝ Ռուսական ընկերությունների դեմ գործեր սարքելով, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին հետ կանչելով ու դատելով
— Հարաբերությունները վատացրել էին Չինաստանի հետ՝ հակաչինական կազմակերպության անդամակցելով
— Բանակի բնականոն ու կանոնակարգված աշխատանքն էին խաթարել կադրային անհեթեթ փոփոխություններով
— Տապալեցին բանակցությունները՝ ասելով, 0 կետից ենք սկսում
— Տապալեցին բանակցությունները՝ ասելով, Արցախն ունի իրա նախագահը, ինքն էլ պիտի բանակցի
— Տապալեցին բանակցությունները ինքնորոշման սկզբունքը՝ դարձնելով տարածքային վեճ (Արցախը Հայաստան է և վերջ)
— Սեպտեմբերի 27-ից հետո 3 օր անց դադարեցրին համալրումը (դավաճանություն)
— Քանդեցին կանոնավոր համալրումը՝ կոչ անելով բակում 30 հոգով հավաքվել, ընտրել հրամանատար ու գնալ ճակատ
Եվ սա միայն բաց աղբյուրներն են, և այս ամենից հետո բնական է, որ փողոցում իրանց դեմ մարդ տեսնեն, պիտի զարմանան ու ասեն՝ մենք ամեն ինչ արել էինք, որ դուք զոհվեք, դու խի չես զոհվել, արա
Եվ իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում, երբ զինվորը չգիտեր, որ դավաճանված է, այլ Հայաստանի մեջ ու շարունակվում է մինչև հիմա, որ զինվորին խաբելու համար պատասխանատվության կանչվեն»: