|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր, տեղի չտալով, Ադրբեջանի և Ադրբեջանին սատարող ուժերի կողմից եկած ծանրագույն ճնշումներին, ընտրեց երկրի նախագահ։ Սա շատ կարևոր էր ոչ միայն նրա համար, որ նորընտիր նախագահը գործելու է հանուն Արցախի, այլև այն առումով, որ Արցախը պատում է իր պետական հաստատությունները՝ ի հեճուկս Ադրբեջանի և Ադրբեջանին սատարող ուժերի։
Անշուշտ, պայքարն ավելի է թեժանալու, ճնշումներն Արցախի վրա ավելի են ծանրանալու, բայց կարևորը տեղի չտալու կամք և բնավորություն ցույց տալն էր, որի ականատեսն ենք։
Հ․ Գ․ Առանձնահատուկ պետք է կարևորել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ունեցած դերը, որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, իրեն բաժին ընկած ժամանակահատվածում հաստատուն կեցվածքով սահմանադրական ուղին աներեր պահելն էր։
Հ․ Գ․ 2։ Արցախից է գալու մեր փրկությունը։
Խաչատուր Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր