կարևոր
739 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-04 10:55
Հասարակություն

Քանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի ՔԿՀ-ներում

Քանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի ՔԿՀ-ներում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 5 անչափահաս է պահվում, որոնցից 2-ը դատապարտյալներ են, 3-ը՝ իրենց դատավճռին սպասող կալանավորվածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Հայաստանի ՔԿՀ–ներում պահվում են նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 344 անձինք, որոնցից 272-ը կալանավորվածներ են, 72-ը՝ դատապարտյալներ»,- նշել է գերատեսչությունը:

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ պահվում է 2826 մարդ, որոնցից 1498-ը կալանավորված են, 1328-ը՝ դատապարտյալ: Հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4000 անձի համար, որից 1805-ը` կալանավորված անձանց համար։,

«Քրեակատարողական ծառայության հաստիքային միավորները կազմում են 2026, որից համալրված է 1836-ը։ Ծառայության աշխատակիցներից 212-ը կանայք են», — հայտնել են գերատեսչությունից։

Ի դեպ, Հայաստանում կա 10 քրեակատարողական հիմնարկ, որոնցից 1-ը դատապարտյալների հիվանդանոցն է։ Կանայք և անչափահասները պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում: