Փոխարժեքներ
04 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Ռուսաստանի Կամչատկայի թերակղզում ակտիվացած Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ծովի մակերևույթից 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել, ինչի հետևանքով սպառնալիք է առաջացել ավիափոխադրումների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի բաժնի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։
«Պայթյունները Կլյուչևսկո հրաբխից մոխիրը բարձրացրել են ծովի մակարդակից 6,5 կիլոմետր բարձրության վրա։ Մոխրի ամպը ձգվել է հրաբխից 30 կիլոմետր դեպի արևելք և հյուսիս-արևելք։ Ավիացիայի համար գունային կոդը նարնջագույնն է։ Հրաբխի ակտիվությունը վտանգավոր է տեղական և միջազգային օդային փոխադրումների համար», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,8 մագնիտուդով։ Երկրաշարժի պատճառով տարածաշրջանային սեյսմիկ ակտիվությունը մեծացել է։
600 տարվա մեջ առաջին անգամ օգոստոսի 2-ին ժայթքել էր Կամչատկայում գտնվող Կրաշենիննիկով հրաբուխը։ Հրաբխից մոխիրի արտանետումների բարձրությունը կազմել էր 3-4 կմ ծովի մակարդակից։