|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսլանդիայի իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը Գրիմսվոտն հրաբխի ժայթքման պատճառով:
Երեկ մոխրի եւ ծխի սյունը հասել է 20 կմ բարձրության, սակայն այսօր ժայթման ինտեսիվությունը նվազել է մինչեւ 10-11 կմ: Սպասվում է, որ մոխիրն այսօր կարող է հասնել Նորվեգիայի հյուսիս, ապա, եթե շաբաթվա ընթացքում հրաբխի ակտիվությունը չնվազի, մինչեւ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիայի արեւմուտք, նույնիսկ Իսպանիայի հյուսիս:
Փորձագետների կարծիքով` Գրիմսվոտնի ժայթքումը ավիափոխադրումների դադարեցման պատճառ չի դառնա, ինչպես եղավ 2010-ի գարնանը Էյաֆյատլայոկյուդլ հրաբխի ժայթքման ժամանակ. Գրիմսվոտնի մոխիրն ավելի խոշոր մասնիկներից է բաղկացած եւ չի վնասի ինքնաթիռների շարժիչները, քանի որ շատ արագ թափվում է գետնին: