|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։
NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։
«Ես կարծում էի, որ մենք սրա հետ համաձայնության եկանք երեք անգամ անընդմեջ», – ասել է Թրամփը։
Նա ասել է, որ եթե հակամարտությունը շարունակվի, «մենք պատժամիջոցներ կկիրառենք, և նա գլուխ է հանում պատժամիջոցներից, գիտի, թե ինչպես շրջանցի դրանք»։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը համաձայնագրի կնքման վերջնաժամկետ էր նշել օգոստոսի 8-ը։