|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինան միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիային, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի զինված խմբավորումներին Իրանի տրամադրած ռազմական աջակցությանը։
Ինչպես հաղորդում է «Интерфакс-Украина»-ն, այս հայտարարությունը ԵՄ անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Ուկրաինայից բացի, պատժամիջոցների վերաբերյալ որոշմանը միացել են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Նորվեգիան։
Այս երկրները պարտավորվել են իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ խորհրդի որոշմանը։