կարևոր
1615 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-04 11:21
Հասարակություն

Փողերի լվացման դասական գործողություն էր, քրգործ պետք է հարուցվի. Պեդրո Զարոկյան

Փողերի լվացման դասական գործողություն էր, քրգործ պետք է հարուցվի. Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը գրել է․

«Ջենիֆեր Լոպեսի համերգը հարկատուներին արժեցել է շուրջ $12.2 միլիոն դոլար, ոչ թե $6 միլիոն դոլար: Համացանցում հեշտությամբ հասանելի հանրային տեղեկատվության համաձայն՝ Ջենիֆեր Լոպեսի արտասահմանյան համերգների ամրագրման վճարները անցյալում կազմել են 1.25-2.0 միլիոն դոլար՝ ներառյալ բոլոր ճանապարհածախսերը։

2023 թվականի օգոստոսին Կրթության նախարարությունը $6 միլիոն դոլար տվեց մասնավոր բիզնեսին Snoop Dog-ի համերգի համար, որը չկայացավ։ 2025 թվականի օգոստոսին այդ գումարն օգտագործվեց Jlo համերգի համար։ Երկու տարի այդ գումարը գտնվել է ինչ-որ մեկի բանկային հաշվին՝ հավաքելով շուկայական բանկային ավանդի տոկոսագումարը, որը կազմում է 10%։ Այսպիսով, ինչ-որ մեկը գրպանել է 1.2 միլիոն դոլարի տոկոսագումար։

Եվս 30,000 մարդ ներկա է եղել համերգին, որի տոմսերը վաճառվել են 25,000-ից մինչև 180,000 դրամ արժողությամբ։ Այսպիսով, տոմսերի վաճառքից համերգի կազմակերպիչը միջինում գրպանել է մոտ $5 միլիոն դոլար, մեր կառավարությունը չի հայտարարել, որ շահույթը վերադարձվել է պետական բյուջե։

Սա փողերի լվացման դասական գործողություն էր։ Քրեական գործ պետք է հարուցվի»։