|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ռուսաստանի իշխանությունները հանձնարարել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետով հացահատիկային բեռների Հայաստան տեղափոխումն ապահովելու համար: Հանձնարարականի մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը կազմակերպելու համար Վերին Լարսով, որի տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով: Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները», -ըստ РИА Новости-ի՝ լրագրողներին ասել է Օվերչուկը:
Ավելի վաղ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտարարել էր սելավի վտանգի պատճառով Ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ժամանակավոր արգելքի մասին՝ հուլիսի 31-ի 18:40-ից մինչև օգոստոսի 1-ի 06:40-ը: