Փոխարժեքներ
04 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Անկասկած, հինգ եղբայրների մեջ առաջատարը ավագ Ալի Արդաշիր Լարիջանին էր։ 2008-2020ին նա զբաղեցրել է Իրանի Միջլիսի խոսնակի պաշտոնը, իսկ մինչ այդ որպես ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար 2005-2007-ին գլխավորել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, գերագույն առաջնորդի հայացքները համակարգել Իրանի տարբեր քաղաքական խմբակցությունների հետ: Նա աջակցել է 2015-ին Ռոհանին-Զարիֆի միջուկային գործարքին` ապահովելով դրա հաստատումը խորհրդարանում: Բայց հետո նա արգելափակեց բարեփոխիչների նախաձռնությունները խորհրդարանում եւ ամեն կերպ սաբոտաժի ենթարկեց նախարարների կաբինետի աշխատանքը։ Իսկ բարեփոխիչները չներեցին կլանին Ռոհանիի կաբինետի դեմ նրա պայքարը` նրան ամբողջությամբ դուրս թողնելով իրենց քաղաքական հաշվարկներից՝ խաղադրույք կատարելով նոր առաջնորդների վրա, ինչպիսին Մասուդ Փեզեշքիյանն է: Այդ պատճառով Թեհրանում կանխազգում են, այսպես կոչված, պահպանողականների եւ բարեփոխիչների միջեւ քաղաքական մարտերի սկիզբը, հատկապես ԱՄՆ-ի հետ 12-օրյա պատերազմից հետո, թեեւ Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության միջանցքները շատ ոլորապտույտ են մնում»,- կարծում է Տարասովը։
«Կարելի է ենթադրել՝ այն կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ Իրանի միջուկային ծրագրի հետագա առաջընթացի ողջ ընթացքի վրա։ Այն փաստը, որ այս խնդիրը, որը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է կարեւորվում եւ դրվում է անկասկած քաղաքական եւ պետական առաջնության մեջ, ներառված է Ազգային անվտանգության ազգային խորհրդի անմիջական իրավասության մեջ, հսկայական քաղաքական կշիռ է տալիս նրա քարտուղարի գործչին»,- ամփոփում է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը։