կարևոր
1132 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-02 15:19
Հասարակություն

Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով․ հայտարարություն

Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով․ հայտարարություն

Վերաքննիչ դատարանը նախօրեին ոչ թե վերանայեց, այլ մեխեց անօրինականությունը․ մեկ ամսից ավելի է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մնում է կալանքի տակ առանց որևէ նոր փաստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։

«Սա հաստատուն մանևր է՝ լռեցնելու այն հոգևորականներին, ովքեր բաց քննադատում են իշխանական կուրսը։

Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով։

Կալանքը՝ որպես պատիժ. դատարանը փոխում է կալանքի իրավական իմաստը՝ այն դարձնելով արդեն իսկ կանխօրինակ պատիժ, մինչ գործը քննության փուլ չի անցել։

Մեսիջ մյուսներին. այս գործը ուղիղ ազդակ է մնացած հոգևորականներին ու հասարակական գործիչներին` «լռեք, թե չէ»։

Մեր հստակ պահանջը՝ ազատ արձակել սրբազանին՝ իրավական պետության, այլ ոչ՝ պատժամեքենայի սկզբունքներին համապատասխան։

Այս կալանքը ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ է: Եթե իշխանությունն ուզում է դնելու իր խոսքը, թող իրավական հիմքեր ներկայացնի և դատապարտի նրան այլ ոչ՝ ցուցադրիչ ձեռնոց նետի մտածող և հավատացյալ հանրությանը։

Մենք հորդորում ենք դատավորներին, որոնց արձանագրությունները վաղը կդառնան պատմության նյութ, մտածել՝ ո՞ր կողմում են ուզում հայտնվել այս չարաշահման մեջ»։