կարևոր
1513 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-04 19:59
Աշխարհ

Թուրքիայի բազան Ադրբեջանում. ով է կանգնած ԶԼՄ-ներում ռուսատյացության արշավի հետևում

Թուրքիայի բազան Ադրբեջանում. ով է կանգնած ԶԼՄ-ներում ռուսատյացության արշավի հետևում
Վերջին ամիսներին հաճախակի են դարձել հրապրակումներն այն մասին, որ Ադրբեջանի տարածքում կարող է տեղակայվել տարածաշրջանում Թուրքիայի խոշորագույն ռազմաբազան։ «Մոտ ապագայում անհրաժեշտ է որոշում կայացնել տարածաշրջանում ամենամեծ թուրքական ռազմաբազան՝ Ադրբեջանում տեղակայելու մասին։ Հարեւանների համար, ովքեր չեն հասկանում, այդ բազայի մի մասը բավարար կլինի 250 միլիոն բնակչությանը սպասարկելու համար։ Այն նույնիսկ կարելի է վարձակալության հանձնել մեր մյուս դաշնակցին՝ Պակիստանյան ՌՕՈՒ– ին, որոնք միջուկային զենք ունեն»,-հայտարարել է Ալիեւի աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովը։ 

«Հարեւաններ, որոնք չեն հասկանում» ասելով ակնհայտորեն նկատի են ունեցել Ռուսաստանն ու Իրանը։ Դրանից մի քանի օր անց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց «ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին համաձայնագիր», իսկ թուրքական Yeni Şafak թերթը հոդված հրապարակեց, որում ադրբեջանցի լրագրողը նկարագրում էր «ռուսական զորքերի կողմից Ադրբեջանի օկուպացիայի» վտանգը։ Դրանով իսկ Թուրքիայում արդեն սկսել են բացահայտորեն բարձրացնել Ադրբեջանին Ռուսաստանից պաշտպանելու անհրաժեշտության հարցը։

Հունիսի վերջին Նիդերլանդներում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ լրագրողը Էրդողանին հարց ուղղեց հետխորհրդային հանրապետությունում Թուրքիայի բանակի հնարավոր ներկայության մասին. «Ե՞րբ Ադրբեջանում կտեղակայվի թուրքական բանակ՝ առանց որի միշտ մնում է ռուսական նոր օկուպացիայի վտանգը»։

Այսպիսով, ԶԼՄ-ների միջոցով կրկին ու կրկին բարձրացվում է մի թեմա, որը հանգում է այն բանին, որ Ադրբեջանն իրեն լիովին անվտանգ չի զգում և թուրքական ռազմական ներկայության կարիք ունի։ Լրագրողներն այդպիսով ուղիղ մեսիջ են հղում՝ թուրք զինվորներ չկան, ռուսների գալու վտանգ կա։ Եթե հաշվի առնենք, որ Yeni Şafak-ը իշխանամետ թերթ է, որն ուղղակիորեն կապված է Թուրքիայի նախագահի շրջապատի հետ, ապա նման հրապարակումները հակառուսական տրամադրություններ են ստեղծում ադրբեջանական և թուրքական հասարկություններում, իսկ Թուրքիային նկարում են որպես «պաշտպան ռուսական ագրեսիայից»։

Ադրբեջանական Caliber պարբերականը, մատնանշելով Ռուսաստանի կողմից իբր ինչ-որ սպառնալիքների առկայությունը, հուլիսի 21-ին գրել է հետևյալը. «Բաքուն չի վախենում սպառնալիքներից եւ չի պատրաստվում արդարանալ։ Այնուամենայնիվ, եթե սոցիալական ցանցերում բանավոր ագրեսիան վերածվի ուղղակի ռազմական սադրանքի, հետևանքները շատ լուրջ կլինեն: Թեժացումը՝ սահմանային միջադեպերից մինչեւ լայնամասշտաբ հակամարտություն, վտանգում է որպես Բաքվի դաշնակից Թուրքիային ներքաշել եւ նույնիսկ ավելի լայն՝ գլոբալ խաղացողների՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ դերը։ Մեր երկիրն իրավունք ունի դիտարկել զսպման արմատական միջոցներ՝ ներառյալ ՆԱՏՕ-ի բազայի տեղակայումը, օրինակ, Խաչմազի շրջանում, որը մոտ է ռուսական սահմաններին։  Նման քայլը, հենվելով անհատական գործողությունների ծրագրի (IPAP) միջոցով վաղեմի գործընկերության վրա, հերթական միջոցը կդառնար մեր երկրի պաշտպանության գործում»: 

Ռուս փորձագետները նշում են՝ Ադրբեջանի իշխանամետ Minval եւ Caliber լրատվամիջոցները, ինչպես նաեւ թուրքական Yeni Şafak թերթը գրեթե սինխրոն կերպով հրապարակել են հոդվածներ, որոնք կոչ են անում Ադրբեջանում տեղակայել ՆԱՏՕ-ի բազաներ եւ թուրքական զորքեր՝ Ռուսաստանին հակազդելու համար: Ընդ որում՝ Yeni Şafak-ը նույնպես ընդգծում է՝ իրավիճակին միջամտելու Անկարայի պատրաստակամությունը։

Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի քարոզիչներն ու պանթուրքիստ բլոգերներն ակտիվորեն առաջ են մղում այն պատմությունները, թե վերջին ամիսներին սոցցանցերի ռուսական հատվածը, հատկապես Telegram ալիքները, իբր դարձել են «Ադրբեջանի դեմ ագրեսիվ հռետորաբանության թափ հավաքող արշավի էպիկենտրոն», որտեղ «հակառուսական սաբոտաժի» եւ «կայունության խաթարման» մեղադրանքները վերաճում են ռազմական միջամտության բացահայտ կոչերի: Պանթուրքիստական նախագծերի քարոզչական ծառայության կարծիքով՝ «ներկայիս էսկալացիայի արմատները գնում են 2024ի վերջի իրադարձություններին, երբ AZAL ինքնաթիռի ողբերգությունը բեկումնային դարձավ Բաքվի եւ Մոսկվայի հարաբերություններում... ավելի խորն է աշխարհաքաղաքականությունը. 2020-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմի և 2023-ի աշնան հակաահաբեկչական գործողության արդյունքում տարածքային ամբողջականության վերականգնման գործում Ադրբեջանի հաջողությունը, Թուրքիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ նրա ամրապնդվող կապերը Կրեմլը ընկալում է որպես Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության էրոզիա»։

Իրականում այս ամենը, ինչպես եւ պաշտոնական Բաքվի հիստերիան, ավելի շատ կապված են Եկատերինբուրգում ադրբեջանական հանցավոր խմբի՝ սփյուռքի անդամների ձերբակալման արձագանքի հետ, հենց Ադրբեջանի տարածքից Իրանին անօդաչու թռչող սարքերով իսրայելցիների հարվածներից հետո, եւ այն վախի հետ, որ նրանց օրեցօր կարող են ջրի երես բերել։ Բանն այն է՝ 2024-ի հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի տարածքից (համարվում է առաջին անգամ) Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքին՝ հարձակվելով Չեչնիայում և Դաղստանում թիրախների վրա։ Բրիտանացիների կողմից համակարգվող հարձակումներն իրականացվել են նույն հետագծովինչ Իրանի վրա հարձակումները՝ Կասպից ծովի ափերի երկայնքով։ Այս ամենը շարունակվեց հաջորդ երկու ամիսներին, մինչև հյուսիս թռչող ԱԹՍ-ների հերթական ալիքի հետ միասին հակաօդային պաշտպանության տակ ընկավ «ադրբեջանական ավիաուղիների» քաղաքացիական ինքնաթիռը, որից հետո Չեչնիայի և Դաղստանի վրա «Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները» կտրուկ դադարեցվեցին։ Իսրայելի ռազմավարական գործընկերները Բաքվից առավելագույն չափով պտտեցին անջատիչը եւ, հետեւելով «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տրամաբանությանը, արդեն հաջորդ օրը Կրեմլից ներողություն պահանջեցին խոցված ինքնաթիռի համար, նախքան այն Բաքվից պարզաբանումներ խնդրելն ուկրաինական հակամարտությունում ադրբեջանական հատուկ ծառայությունների ներգրավվածության վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի (Չեչնիա և Դաղստան) վրա հարձակումները 2024-ի մարտից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ղազախստանի տարածքից Վոլգայի տարածաշրջանի թիրախների վրա անօդաչու սարքերի արձակման պրակտիկայի ընդլայնման հետեւանք են։ Ինչ-ինչ պատճառներով դրանք չեն նկատվել կամ ձևացել են, թե չեն նկատվել։ Այսօր անպատժելիությունից զզված պանթուրքիզմի քարոզիչները նպաստում են խնդրի լռեցմանը։ Ըստ էության, նրանք այն փակում են իրենց ճիչերով, ՌԴ-ում ադրբեջանական հանցավոր խմբի վերջին ծածկոցները պոկելով, եւ ավելի քան մեկուկես միլիոնանոց ադրբեջանական սփյուռքի կոչերով՝ դուրս գալ «հակաշովինիստական» բողոքի ցույցերի, մինչդեռ Բաքվի քարոզչությունն արդեն կարողանում է համեմատել ադրբեջանական հանցավոր խմբի ջախջախումը 1937-ի բռնաճնշումների հետ։ Ադրբեջանական «Վեստի» պարբերականում քարոզչության օրինակներից մեկն է. «Ռուսաստանն այսօր ժողովուրդների բանտ է, կայսրություն, որն ինքն իրեն ուտում է։ Կովկաս, հարավցիներ, միգրանտներ. բոլորը, ովքեր չեն տեղավորվում «ռուս ուղղափառ տղամարդու պատկերակով եւ ինքնաձիգով» կարծրատիպի մեջ, դառնում են թիրախ։ Բայց պատմությունը ցույց է տալիս՝ շովինիզմը կործանման ճանապարհ է։ Կայսրությունները, որոնք դադարում են հարգել սեփական ժողովուրդներին, դատապարտված են փլուզման։ Եվ Ռուսաստանը, ցավոք, բացառություն չի լինի»։

Արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական սփյուռքի ակտիվը ՌԴ-ում առաջին հերթին թուրք-պանթուրքիստական ակտիվ է։ Ադրբեջանական էթնիկ կազմակերպված հանցավոր համայնքը Ռուսաստանում ամենաազդեցիկներից մեկն է: Ավելին, այն առկա է ոչ միայն բիզնեսում, որը սերտորեն կապված է հանցագործության հետ, այլեւ ՌԴ պետական կառույցներում՝ ակտիվորեն քարոզելով ամենադաժան գաղափարները՝ ընդհուպ մինչեւ անջատողականությունՕրինակ՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Դումայի պատգամավոր, ադրբեջանցի թագի-զադե խալիդ բոյուկագ օղլիի աղմկահարույց ելույթը, որը, խախտելով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգը հայտարարեց «Ուզբեկստանի պատմական հողեր»:

Այս իմաստով ոչ պակաս բնորոշ շեշտադրումը հակառուսական տեղեկատվական արշավին, որը պայմանավորված էր Ռուսաստանում ադրբեջանցի ավազակների ձերբակալությամբ, ավելացավ հունիսի վերջին։ Ռուսաստանի իշխանությունների հասցեին քննադատությամբ է հանդես եկել «Թուրքիա–Ադրբեջան բարեկամության, համագործակցության եւ համերաշխության» հիմնադրամի վարչության նախագահ Այգյուն Աթթարը, ով ի լուր աշխարհի հայտարարել է. «Ռուսաստանում պետական ահաբեկչություն է սկսվել ոչ ռուս ժողովուրդների դեմ։ Ով է հրամայել սպանել ադրբեջանցի թուրքերին Ռուսաստանում պետության ձեռքով։ Ես կոչ եմ անում բոլոր մարդկանց, հատկապես Ռուսաստանում բնակվող մոտ երեք միլիոն ադրբեջանցիներին իրենց բողոքն արտահայտել։  Ես խստորեն դատապարտում եմ Կրեմլին, նրա ռուսական շովինիզմը, անջատողական տրամադրություններն ու իսլամաֆոբ մոտեցումը»։

Կարելի է համոզվել՝ «հասարակական գործիչն» ուղղակիորեն եւ բացահայտորեն կոչ է անում զանգվածային անկարգություններ Ռուսաստանում սփյուռքյան հիմունքներովԴա արվում է «իսլամաֆոբիայի» դեմ պայքարի սոուսի տակ։ Այսինքն՝ բողոքական ապակայունացման պատուհանն ընդլայնվում է՝ իսլամական ինքնություն ունեցող անձանց ներքաշելու համար։  Եվ վերջում. տիկին պանթուրքիստուհին ձերբակալված ավազակներին անվանում է «ադրբեջանցի թուրքեր», ինչով հստակ ազդանշան է տալիս՝ արտաքին քաղաքականության շրջանակներում Ադրբեջանին եւ Թուրքիային տարանջատել պետք չէ. դա, իբր, քաղաքակրթական միասնական սուբյեկտ է։ Ընդ որում՝ Թուրքիա–Ադրբեջան բարեկամության, համագործակցության եւ համերաշխության հիմնադրամի վարչության նախագահ Այգյուն Աթթարը դեռեւս 2021-ին դարձել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամ, եւ այժմ այդ «հասարակականուհին», որը ներկայացնում է այդ թվում թուրքական հատուկ ծառայությունները, վերոնշյալ ազդանշանն ուղարկում է անմիջապես «թյուրքական քաղաքակրթության» մայրաքաղաքից։

Հենց նման գործիչները, այլ ոչ թե իրենք՝ ռուսները, ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի ակտիվը դիտարկում են որպես թուրքական/թուրքամետ ակտիվ։ Իսկ որտեղ Թուրքիան է, այնտեղ առկայծում են նաեւ MI-6 – ի նման բրիտանական հատուկ ծառայությունները, որի ղեկավար վերջերս նշանակեցին Բլեյզ Մետրեւելիին՝ կովկասա-ուկրաինական արմատներով կոլաբորանտի եւ նացիստի ժառանգին, որը մասնագիտանում է տարածաշրջանի խնդիրների մեջ։ Մի փոքր ավելի վաղ՝ 2024ի սեպտեմբերին, Բաքվի ADA համալսարանում դասախոսությամբ, որի հարթակում կարեւոր հայտարարություններ է արել ալիեւը, ծրագրային դասախոսությամբ հանդես է եկել բրիտանական ՄԻ-6 հետախուզության այն ժամանակվա ղեկավար Ռիչարդ Մուրը, որը երկար ժամանակ աշխատել է Թուրքիայում եւ հայտնի է Էրդողանի հետ իր բարեկամությամբԱվելի վաղ Կասպից ափեր էին այցելել ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Պենտագոնի հետախուզական վարչության Եվրոպա-Եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը, եւ սա նման այցերի ամբողջական ցանկը չէ:

Մարտին Մեծ Բրիտանիան առաջին անգամ նշանակեց Ադրբեջանում իր ռազմական կցորդին: Դա Գեւին Թարբարդն էր։ Այս նշանկվածի արտաքին տեսքը չպետք է մոլորության մեջ գցի.նրա հետեւում կանգնած է մոլորակի ամենահին եւ ինտելեկտուալ առաջադեմ հետախուզական ծառայությունը։ Բաքվում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ նշվում է. «այս պատմական հանգրվանն արտացոլում է Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի գործընկերության աճող ուժը։ Դա կամրապնդի մեր համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»։

Ինչ վերաբերում է այլատյացության եւ շովինիզմի մեղադրանքներին, ապա Այգյուն Հայթարի նման հանրությունն չպետք է անգամ կակազի Ադրբեջանը, ինչպես եւ Ուկրաինան, ոչ թե «ռուս շովինիստների», այլ շատ կոնկրետ բոլշեւիկ-ինտերնացիոնալիստների նախագծեր են, որոնք արհեստականորեն ստեղծված կոնգլոմերացիաների են վերածել մի քանի ժողովուրդների։ Ուկրաինական ԽՍՀ – ի դեպքում՝ Նովոռոսիայի ռուսները, Ուժգորոդի հունգարացիներ, Բուկովինայի ռումինացիներ, ռուզիններ ու հուցուլներ, Իզմայիլի մոլդովացիները եւ այլ։ն Նրանց բոլորին ցանկապատեցին Ուկրաինական ԽՍՀ սահմաններով եւ սկսեցին բռնի կերպով ուկրաինացնել: Ադրբեջանում իրականացվել է նմանատիպ մոդել։ Էթնիկ ադրբեջանցիներ չկան, աա քաղաքական ազգ է, որը կազմված է հանրապետությունում բնակվող տասնյակ ժողովուրդներից։ Եվ սա շովինիստների շահարկումները չեն, այլ «Թուրքիա–Ադրբեջան բարեկամության, համագործակցության եւ համերաշխության» հիմնադրամի վարչության նախագահ Այգյուն Հայթարի փաստացի մեջբերումը, որը հիշատակում է «ադրբեջանցի թուրքերին», ինչպես նաեւ լեզգիներին, ռուսներին, թաթերին եւ, ուշադրություն, թալիշներին։Ի տարբերություն ադրբեջանցի թյուրքերի, որոնց պետականություն են նվիրել Լենինն ու ԽՍՀՄ մյուս հիմնադիրները, թալիշները պատմության մեջ ունեցել են իրենց ազգային պետությունը։ Սա Թալիշական խանություն է, որը 300 տարի առաջ ինքն է կամավոր խնդրել մտնել ռուսական կայսրության կազմ։ Այնտեղ թալիշները հանգիստ ապրում էին՝ խոսելով իրենց լեզվով՝ իրենց անունով կաչվելով։ 1917 – ի հեղափոխությունից հետո թալիշներն իներցիայով ապրում էին եւս մեկ տասնյակ տարի, խոսում, գրում եւ կարդում իրենց մայրենի լեզվով՝ թալիշերենով, բայց արդեն 1920-ականների վերջին բոլշեւիկներն ու Այգյուն Հայթարի եւ նրա նախնիների նման գործիչները սկսեցին բռնի եւ զանգվածաբար ադրբեջանացնել նրանց։ Սկզբում արգելվել է թալիշերեն լեզվով մամուլը, գրատպությունն ու դպրոցները։ Այնուհետեւ թալիշ մտավորականությանը եւ էլիտային ոչնչացրին Գուլագում։ 1938-ին թալիշներին զանգվածաբար արտաքսեցին Ղազախստան՝ «ազատագրելով» հողը ադրբեջանցի թուրքերի համար։ Վերջիններս, երբ ողջ մնացած թալիշները սկսեցին վերադառնալ, կոմունիստական իշխանությունների լիակտար թողտվությամբ շարունակեցին էթնոցիդի քաղաքականությունը Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Արդյունքներից մեկն այն է, որ թալիշ ժողովրդի ցեղասպանության առաջին կեսդարյա ընթացքում ադրբեջանցի թուրքերի համամասնությունը 58% - ից հասել է 90% - ի, իսկ թալիշներինը՝ ցարի օրոք ցարի օրոք 20%-ից նվազել է մինչեւ... մոտ զրո՝ 1960-ականներին։ Բայց նույնիսկ հիմա, ավելի քան մեկդարյա էթնոցիդից հետո Ադրբեջանում դեռ ապրում է մոտ 600 հազար մարդ, որոնք իրենց համարում եբ թալիշ։ Այսինքն՝ ամբողջ բնակչության գրեթե 10% - ը։ Եվ այդ մարդիկ Ադրբեջանում չունեն ոչ միայն ինքնավարություն, այլեւ նույնիսկ սփյուռք։ Դա շատ տարօրինակ է: Օրինակ, Ռուսաստանում, թեեւ այնտեղ ադրբեջանցիների մասնաբաժինը երկրի բնակչության 1%-ից պակաս է, կա նույնիսկ «Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարությւոն»։

Ամփոփենք. Մոսկվան, ուշադրություն չդարձնելով Ադրբեջանում ռուսատյացության թեմայով մեդիա-քարոզչական եւ այլ մոլուցքին (չնայած դրան ուշադրություն չդարձնելը դժվար է)՝ պետք է հետեւողականորեն փակի Հարավային Կովկասում բրիտանական կայսրության լոլիկահումքային ջերմոցի թթվածինը։ Զրկելով նրան, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տարածքից հանցավոր կազմակերպության սփյուռքի թմրանյութերի շրջանառությունից ստացված ֆինանսական եկամուտներից եւ անդրսահմանային առեւտրում միջնորդական գործառույթից օգուտներից եւ այլն:

Փորձագետներն արդեն գաղափարներ են հայտնում նաեւ այն մասինոր Հյուսիս-Հարավ միջանցքի ղազախական ճյուղը կարող էր շատ ավելի նախընտրելի լինել ադրբեջանականից։  Արդեն գոնե ռուսական քաղաքներում նկատելի ղազախական կազմակերպված հանցածմբերի եւ կրիմինալի բացակայության եւ, որ ոչ պակաս կարեւոր է, Լոնդոնի եւ Աստանայի կախվածությունը Մոսկվայից Թենգիզ – Նովոռոսիյսկ խողովակաշարի գործունեության հարցում։

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանեց Գայանե Մանուկյանը