|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Երկու զինծառայող՝ Ռաջաբ Մանսիմլին և Իլյաս Օսմանովը, լեռնանցքի սառցակալած հատվածում ընկել են ձորը։
Օսմանովը տարբեր վնասվածքներ է ստացել և տարհանվել մոտակա բուժհաստատություն, նրա վիճակը գնահատվում է կայուն:
Երկրորդ զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։