|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում՝ Բազմաբերդ գյուղի մոտ, «Ֆոլքսվագեն» մակնիշի 25 ՍՏ 603 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարդ ալիքը», հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդը` Արթիկ քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Սմբատ Դարբինյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր: