|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի առաջին ոլորանում, շրջադարձ կատարելիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել զառիթափ:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասիմի Թորոսյանը մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։