Միասին կարող ենք
կարևոր
1594 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-06 17:26
Հասարակություն

«Զատիկ» կենտրոնի աշխատակիցները ընտրություններից առաջ 55 հազար դրամ խրախուսում են ստացել

«Զատիկ» կենտրոնի աշխատակիցները ընտրություններից առաջ 55 հազար դրամ խրախուսում են ստացել

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել փաստ առ այն, որ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մանուկյանը ընտրությունների նախաշեմին խրախուսել է կենտրոնի աշխատակիցներին։ Խրախուսման արդյունքում ՊՈԱԿ-ի աշխատակիցներից յուրաքանչյուրը ստացել է 55 հազար դրամ։

Ստացված տեղեկությունը ճշտելու և պարզաբանում ստանալու նպատակով «Իշխանություն» լրատվականը փորձեց կապ հաստատել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մանուկյանի հետ։
Մեր առաջին զանգին պատասխանած աշխատակիցը վստահեցրեց, որ տնօրենի պաշտոնակատարն անձամբ կզանգահարի մեզ, սակայն այդպես էլ որևէ արձագանք չեղավ։ Ավելի ուշ, երբ կրկին փորձեցինք կապվել Հասմիկ Մանուկյանի հետ, 
կենտրոնից պատասխանեցին, թե նա տեղում չէ։

«Իշխանություն» լրատվականին տեղեկությունը փոխանցած անձը վստահեցնում է՝ խրախուսումը բնավ պատահական չէ, այն տրվել է ՔՊ-ի օգտին քվերակելու համար։