|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին: Քննարկման ընթացքում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանին ներկայացվել է ճգնաժամային կենտրոնների հիմնման նախագիծը, որը նախ կփորձարկվի Երևանում, ապա՝ կտեղափոխվի նաև մարզեր: Ճգնաժամային առաջին կենտրոնը կհիմնվի Երևանում գործող միակ շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող հաստատությունում՝ ««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում»: Տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննարկումից օրեր անց՝ այսօր, Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն:
Նախարարությունը, բարձր գնահատելով Աշոտ Մնացականյանի բազմամյա աշխատանքն ու նվիրվածությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցման գործին, նորանոր հաջողություններ է մաղթել նրան՝ հետագա գործունեության ընթացքում: