|
Փոխարժեքներ
06 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանն արձագանքել է ՆԳՆ հայտարարությանը՝ նշելով․
«ՀՀ ՆԳՆ-ն արագ արձագանքել է իմ ահազանգին, թե Սիսիանում բողոքի ակցիա անող ադրբեջանցիները իրականում Իրանի քաղաքացիներ են։
Հարգելի ՆԳՆ, այդ մարդիկ կարող են նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, կամ նույնիսկ Մոզամբիկի քաղաքացիներ, բայց փաստ է, որ խոսում են ադրբեջաներեն։
Ինչո՞ւ են Սիսիանում բողոքի ակցիա անող մարդիկ խոսում ադրբեջաներեն»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել հետևյալ պնդմամբ․
«Հերքում. Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է
Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:
Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»։
Նշենք, որ ՆԳՆ-ն արձագանքել է Նաիրի Հոխիկյանի այն տեսանյութին, ըստ որի՝ Սիսիանում ադրբեջաներեն խոսող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջում էին իրենց հասանելիք գումարները։