|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը տասնյակ սյունեցիների հետ այսօր, Երևանից վերադառնալուն պես, այցելել են Սիսիանի պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նահատակ հերոսների հիշատակին: Նրանք այցելել են նաև Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` հանուն Սյունիքի հարատևման և հանուն սյունեցու անվտանգության աղոթք հղելու առ Աստված:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք ձախողված այցի ընթացքում մտել էր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ սակայն հոգևոր հովիվը վարչապետի պարզած ձեռքն օդում է թողել ու դուրս հրավիրել եկեղեցուց: