|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ապրիլի 24-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ տեղի ունեցավ Սուրբ պատարագ:
Կեսօրին Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԲԸՄ կազմակերպեց Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված ոգեկոչում:
Ուշ կեսօրին կաթողիկոս պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ի նախագահությամբ Հայ Կաթողիկե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճեմարանի բակում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ:
Երեկոյան երկրի գլխավոր մայրուղով հայ համայնքի բազմահազարանոց խումբը Բուրջ Համուդի քաղաքապետարանից քայլերթով հասավ մինչև Անթիլիասում գտնվող Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոսի առաջնորդարան: Առաջնորդարանի բակում տեղի ունեցավ Սուրբ պատարագ, որին ելույթով հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը ներկա գտնվեց 104-րդ տարելիցին նվիրված վերոնշյալ բոլոր միջոցառումներին և ծաղկեպսակ զետեղեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին:
