կարևոր
2749 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 12:38
Քաղաքական

Ryanair-ից ինչ-որ նորություն ունե՞նք․ պատգամավորը՝ փոխնախարարին

Հայկական  ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված օդանավերի մուտքը դեպի Եվրոպական միություն արգելվել է։ Անցյալ տարի այդ արգելքը դարձյալ երկարաձգվել է։ Այս մասին Ազգային Ժողովի նիստում հիշեցրեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմաբկցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ի՞նչ է արվում այդ արգելքի պատճառները վերացնելու համար, ե՞րբ վերջապես ՀՀ գրանցված ընկերությունները կկարողանան թռնել դեպի Եվրոպական միություն»,- նախարարի տեղակալին հարց ուղղեց պատգամավորը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, որ, օրինակ, հայաստանյան ընկերություններից Flyone Armenian չվերթներ է իրակացնում  դեպի եվրոպական երկրներ։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ, հավանաբար, տեղյակ չեն Flyone Armenian-ի մոլդովական գրանցման մասին. «Մոլդովական գրանցումն է պատճառը, որ դեպի Եվրոպական միություն թռնում են։ Խոսում եմ Հայաստանում գրանցված ընկերությունների Եվրոպա թռիչքների մասին։ ՀՀ իշխանությունները ժամանակին  մեծ շուքով նշեցին Ryanair-ի թռիչները, հետո  այդ թռիչքները դադարեցվեցին քովիդի պատճառով, քովիդ, ոնց որ, տարուց ավել  չկա․ Ryanair-ից ինչ-որ նորություն ունե՞նք»,-հետաքրքրվեց պատգամավորը։