|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Բելգիայում Ryanair ավիաընկերության աշխատակիցները գործադուլ կանեն ամանորյա հանգստյան օրերին, չեղյալ են հայտարարվել բազմաթիվ չվերթներ, հայտնում է բելգիական RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Բելգիայում տեղակայված Ryanair ինքնաթիռների անձնակազմերը գործադուլ են անում դեկտեմբերի 30 - ին և 31 - ին, ինչպես նաև հունվարի 1-ին, 7-ին և 8-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործադուլի պատճառ է դարձել ընկերության կողմից բելգիական նվազագույն աշխատավարձը երաշխավորելու մերժումը, հաղորդում է RTBF-ն:
Արդեն հայտնի է գործադուլի առաջին հանգստյան օրերին Շարլերուայի օդանավակայանից 355 չվերթներից 140-ի չեղարկման մասին։
Տուժած ուղղությունների թվում են Հելսինկին, Թուլուզը, Ագադիրը, Վենետիկը, Տեներիֆեն, Բարսելոնան, Ռաբատը, Ալիկանտեն, Մալագան, նշվում է հոդվածում ։