|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Փարիզյան Լուվրն այսօր փակ է եղել այցելուների համար, քանի որ թանգարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել` վրդովված գրպանահատների ագրեսիվ գործողություններից. տեղեկացնում է France 24 հեռուստաալիքը:
Դեռեւս հայտնի չէ, թե որքան ժամանակ փակ կմնա թանգարանը: Լուվրի աշխատակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ աշխատանքի չի ներկայացել մոտ 200 աշխատակից: Նրանցից շատերը զոհ են դարձել գրպանահատների ավազակախմբերին, որոնք ոչ միայն ֆինանսական, այլեւ ֆիզիկական վնաս են հասցնում թանգարանի աշխատակիցներին ու այցելուներին: Գրպանահատների թվում շատ են անչափահասները, ովքեր թանգարան անվճար մտնելու հնարավորություն ունեն: