Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է որոշ տարածաշրջանային և միջտարածաշրջանային կառավարություններին՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» հարցի վերստին բարձրացման։
Ընդգծելով, որ Իրանը անտարբեր չէ իր և տարածաշրջանի շահերի նկատմամբ, Վելայաթին հայտարարել է, որ Հարավային Կովկասում անօրինական նպատակներ առաջ մղելու ցանկացած փորձ կհանդիպի Իրանի վճռական պատասխանին․ «Ցանկանում եմ հիշեցնել, որ տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կցանկանա կրկնել նախորդ անհաջող փորձը, կբախվի Իրանի կողմից կոշտ արձագանքի»։