02 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 423.85 |
GBP | ⚊ | 488.97 |
GEL | ⚊ | 150.15 |
RUB | ⚊ | 4.07 |
USD | ⚊ | 402.21 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում ընթացող «Թյուրքական երկրների միության» համաժողովի ժամանակ հայտարարել է, թե իբր Հայաստանն Արցախում պահպանում է «անօրինական զինված խմբավորումներ ու քրեածին տարրեր»։
Ադրբեջանի նախագահի հերթական մտացածին հայտարարությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
«Չնայած Հայաստանը Պրահայում ու Սոչիում 2022 թ․-ին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքից։ Ղարաբաղում մնում են անօրինական հայկական խմբավորումներ ու քրեածին տարրեր», - հայտարարել է նա։
Հարևան երկրի նախագահը, ում հետ մեր իշխանությունները «խաղաղության օրակարգ» են մշակում, նաև ասել է, թե իբր Հայաստանը խուսափում է բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ու հոխորտացել, թե Երևանը պետք է դրա համար պատասխանատվություն կրի։