|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։
Ինչպես հաղորդում է АПА-ն,Ալիեւը նշել է, որ այդ միջանցքը կարող է այլընտրանքային միջանցք ստեղծել ողջ տարածաշրջանի համար:
Միևնույն ժամանակ նա մեղադրել է Հայաստանին, թե խուսափում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից, խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։
Մինչդեռ, նկատենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպում գոյություն չունի ու Ալիեւը վեջերս հրապարակավ ընդունել էր այդ փաստը՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումն ինքն է դրել շրջանառության մեջ։