|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մենք առաջարկել ենք համագործակցություն տրանսպորտային հարցերում, մասնավորապես` կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ. ըստ AzerTAc-ի` ասել է Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» քննարկումների ժամանակ:
«Միևնույն ժամանակ, Հայաստանը երկաթուղային կապ կունենա իր երկու մտերիմ ընկերների` Ռուսաստանի և Իրանի հետ: Նման երկաթուղային կապ չկա: Այսպիսով, մենք առաջարկում ենք դա, և ես կարող եմ ձեզ ասել, որ գործընթացն ընթացքի մեջ է: Գործընթացը սկսված է, հեշտ չէ, բայց սկսվել է», - ասել է Ադրբեջանի նախագահը: