|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Տարածաշրջանային եւ միջազգային հարցերում Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումները շատ մոտ են. այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Ըստ նրա` Հայաստանը հատուկ կարգավիճակ ունի աշխարհում: «Թվում է` Հայաստանը փոքր երկիր է, սակայն աշխարհի ավելի քան 100 երկրներում ունեցած համայնքների շնորհիվ, նա մեծ ազդեցություն ունի աշխարհ վրա: Այդ մարդիկ Հայաստանի դեսպաններն են աշխարհում»,- ասել է արտգործնախարարը` հույս հայտնելով, որ նրանց այզդեցությունը կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը, կայունության եւ խաղաղության հաստատմանը:
Սալեհին նշել է, որ Իրանը 15 հարեւան ունի, հետեւաբար հարկավոր է իմաստուն քաղաքկանություն վարել` հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու համար: «Որքան խաղաղ լինի տարածաշրջանը, այնքան կշահեն ժողովուրդները»,- ասել է Իրանի արտգործնախարարը: