|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերը գունավոր հեղափոխություն չեն, եւ դրանց արդյունքում արաբական աշխարհում լուրջ փոփոխություններ են սպասվում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ ավելացրեց. «Ժամանակը ցույց կտա` հեղափոխություն կլինի՞, թե՞ ոչ»:
Քաղաքագետի համոզմամբ` Եգիպտոսում գլուխ են բարձրացնում իսլամիստները, ինչի արդյունքում հնարավոր է, որ մեկուսանա Իսրայելը, իսկ Իրանի դերը տարածաշրջանում մեծանա:
Նրա համոզմամբ` Թուրքիան զգույշ է, բայց փորձում է դեր խաղալ, իսկ եթե Եգիպտոսում իշխանության անցնեն իսլամիստները, ապա Թուրքիայի համար հեշտ կլինի աշխատել նրանց հետ:
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ տեղի ունեցող դեպքերն ալիք չեն, եւ նույնը Հայատանում տեղի ունենալ չի կարող: «Հայաստանում կան բողոքի պատճառներ, բայց դրանք այլ են: Այստեղ չի կարող հեղափոխություն լինել միայն այն պատճառով, որ Եգիպտոսում հեղափոխություն է»,- հավելեց Իսկանդարյանը: