|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.88 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.4354 |
| GBP | ⚊ | £ 494.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
«Հրապարակ» թերթը գրել է․
Հայտնի է, որ իշխանությունը մտադիր է վերակազմակերպել մարզպետարանների համակարգը, վերացնել մարզպետաց դասը՝ տեղերում սահմանափակ լիազորություններով ներկայացուցիչներ դնելով՝ գուբերնիաների համակարգ ձեւավորելով։ Արդեն սկսվել է տեղական իշխանիկների լիազորությունները կրճատելու գործընթացը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել գործող մարզպետների շրջանում, որոնց մի մասը երազում էր խորհրդարան գործուղվել եւ 5 տարի կոճակ սեղմողի անշառ գործով ապահովագրել իրեն։
Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես չի հանգստանում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որտեղ նստում` վրդովված բողոքում է, որ ոչ միայն ընտրություններին է «վիզ դրել», այլեւ հակաեկեղեցական պայքարում է ամեն ինչով աջակցել՝ խայտառակելով իրեն, եւ արժանի էր խորհրդարան մտնելուն։
Ի դեպ, ՏԿԵ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ շուրջ մեկ ամիս է՝ կրճատումների սխեմա է մշակվում: ՏԻՄ-երի վերահսկողության բաժիններում են օպտիմալացում սկսել, եւ տասնյակ պետաշխատողներ կարող են առաջիկայում համալրել գործազուրկների շարքերը։