Միասին կարող ենք
կարևոր
391 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-10 18:04
Քաղաքական

Կառուցեու ենք երկիր, որտեղ ուսուցիչն ու սահման պահող զինվորն ամենագնահատվածն են լինելու, ուսանողն անվճար կրթություն է ստանալու․ Աննա Գրիգորյանը՝ Մարտունիում

«Այս ընտրություններն իսկապես սովորական ընտրություններ չեն և ընտրություններ են, որտեղ մենք պետք է տեր կանգնենք մեր պետությանը, տեր կանգնենք մեր անցյալին և միասին կերտենք ապագան, որը հիմնված կլինի հայկականության և հայկական ինքնության վրա: Ես տեսնում եմ փոքրիկների, ովքեր այստեղ են հայկական դրոշով, տարազով և շատ ուրախ եմ տեսնել, որովհետև իսկապես մեր ապագայի պետությունը պետք է հայկականության հենքը ունենա, մեր արմատները շատ ամուր պետք է լինեն, ինչքան էլ փորձեն մեզ հիմա արմատներից հանել: Սիրելի հայրենակիցներ, մենք այս ընտրություններում պետք է ընտրենք ինչպիսի առաջնորդ կամ ինչպիսի թիմ պետք է ընտրենք: Արդյոք հայ ժողովուրդը արժանի է ունենալ մի իշխանություն կամ մի ղեկավար, ով գնում գլուխը ծուռ կանգնում է Ալիևի առաջ ու հետո գալիս այստեղ իր քաղաքական ընդդիմախոսներին ասֆալտին փռել տալիս ու դրանից երջանկանում: Ճիշտ հակառակը, մենք պետք է ունենանք երկրի ղեկավար, ով հայկական շահը առաջ կտանի երկրից դուրս և հարգանքով կմոտենա իր հայրենակիցներին»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Մարտունու բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: